ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ․ Հայկ Արմենակյանը մ ш h ш ց ш վ․․․ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ․ Հայկ Արմենակյանը մ ш h ш ց ш վ․․․ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Այսօր՝ հուլիսի 5-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում` կառուցվող էլիտար շենքի բակում։

Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ

Արշակունյաց պողոտա 9/2 հասցեում ժողովրդին հայտնի խորհրդային տարիներից «Ձյունիկ սառնարան» անունը ստացած տարածքում կառուցվող էլիտար շենքի բակում վերամբարձ կռունկը պոկվել և ընկել է, ինչի հետևանքով կռունկավարը տեղում մահացել է…

Տեղում ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի պետի գլխավորությամբ պարզվել է,

որ մահացածը Երևանի բնակիչ 69-ամյա Հայկ Արմենակյանն էր, և վերամբարձ կռունկով աշխատանքներ կատարելու ժամանակ կռունկը պոկվել և ընկել է,

ինչի հետևանքով էլ նա մահացել է…

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։