ՄԲ-ի կողմից հետախուզվող, ՀՀ-ում հայտնաբերված կինը վարձու մարդասպան է
BBC-ն հայտնում է․
Օրերս Հայաստանում կալանավորված 44-ամյա Էյմի Բետրոն,
ով հետախուզվում էր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության իրավապահների կողմից, վարձու մարդասպան է․․․
Ըստ լրատվամիջոցի՝ նա փնտրվում է 2019 թվականի սեպտեմբերին Բիրմինգհեմի Սաութ Յարդլի քաղաքում գործարարին գնդակահարելու փորձի համար․․․
Հիշեցնենք, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ Պռոշյան գյուղում հայտնաբերվել էր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության իրավապահների կողմից հետախուզվող քաղաքացին` սպանություն կատարելու շուրջ նախնական համաձայնության և ապօրինի կերպով հրազեն պահելու մեղադրանքով:
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։