Հրապարակը գրում է։ Շուրջ երկու ամիս մանկատանն անցկացնելուց հետո Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում թողնված փոքրիկ գեղեցկուհին վերամիավորվել է ընտանիքի հետ…
ՆԳՆ հաղորդմամբ, ոստիկանության, «Երևանի Մանկան Տուն» ՊՈԱԿ-ի և մի շարք այլ գերատեսչությունների համատեղ աշխատանքի շնորհիվ փոքրիկն այսօր կքնի ոչ թե մանկատան, այլ իր տան օրորոցում։
Մանկատան տնօրենի խոսքով՝ սա այն դեպքն է, երբ բոլորն աշխատել են մեկ նպատակի շուրջ՝ կարևորելով երեխայի շահը, ինչի շնորհիվ էլ այսօր ունենք այս դրական արդյունքը… Մանրամասները ստորև տեսանյութում՝