ՀՈՒԶԻՉ դեպք է եղել այսօր՝ Երիտասարդը հունից դուրս եկավ շրջվեց դեպի մեքենաները ու բարձրացրեց տաբատը մինչև ծունկը
Արմինե Դովլաթբեկյանը գրում է․
« #Իրական_
Այսօր կարմիր լույսի ներքո, անցումը դանդաղ քայլերով` մեջքը բարձր, հպարտ քայլում էր մի երիտասարդ` <<թվացյալ>> արհամարհական քայլվածքով։
Ես նրան ճանաչեցի…..
Մեքենաները սկսեցին ձայնային ազդանշաններ տալ,սկսեցին անպատվել երիտասարդին։
Երիտասարդը հունից դուրս եկավ շրջվեց դեպի մեքենաները ու բարձրացրեց տաբատը մինչև ծունկը……..
Վարորդը ով իջել էր մեքենայից նրա հետ վիճելու ,ծնկեց,գլուխը բռնած.
-Կներես ցավդ տանեմ…..
Տղան ծածկեց երկու ոտքի պրոթեզները ու առաջացավ դեպի վարորդը.
— Վեր կաց եղբայր,ինչ ես անում։
Փողոցում կյանքը մի պահ կանգ էր առել։
Լինենք հանդուրժող ու շատ զգույշ….
#Թու_րքն_իմ_թշնամինէ
#Ներում_չկա »