ՏՂԵՔԸ մեկնեցին ծառայության․ ԲԱՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ մեր արծիվներին
Արարատի մարզում մեկնարկել է 2024 թվականի ամառային զորակոչը:
Մարզի նորակոչիկներին ճանապարհելու էին գնացել Արարատի մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, մարզի ուժային կառույցների ներկայացուցիչներն ու այլք։
Մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը ծառայության մեկնող տղաներին կոչ է արել բարձր ոգով մեկնել հայրենիքը պաշտպանելու՝ մաղթելով խաղաղ և անփորձանք ծառայություն:
«Տղերք ջան, հայրենիքին ծառայելը միշտ պատվի ու փառքի գործ է։ Եղեք միասնական, զգոն։ Աստված պահապան և ուղեկից բոլորիդ»,-ասել է մարզպետի տեղակալը։
Նորակոչիկները ստացել են նաև քահանայի օրհնությունը։