Լռիվ են Գ Ժ Վ Ե Լ․․․Տղամարդը 2-ամյա երեխային ոտքերից կախել է 13-րդ հարկի պատուհանից․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Ոստիկանությունը պարզել է, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 18-ին, կնոջ հետ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ տղամարդը բռնել է երեխայի ոտքերից և կախել պատուհանից, ապա հետ է տարել:
Դեպքի վայր ժամանած իրավապահները բնակարանում հայտնաբերել են 36-ամյա կնոջ՝ երկու տարեկան դստեր հետ, ինչպես նաև կնոջ քաղաքացիական ամուսնուն։ Մոր և երեխայի մարմնի վրա տեսանելի են եղել ծեծի հետքեր։
Կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց, իսկ տղամարդը՝ ոստիկանության բաժին։
Քննչական մարմինները քրեական գործ են հարուցել սպանության փորձ կատարելու կասկածանքով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»–ն հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում