Ցավալի լուր․ Կարապետ Սիմոնյանը հիվանդանոցում մահացավ
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանի պայթյունի հետևանքով տուժած 44-ամյա Կարապետ Սիմոնյանը մահացել է:
«Տուժածներից մեկը՝ Գևորգ Չերքեզյանը, դեռ վերակենդանացման բաժանմունքում է գտնվում. նրա վիճակը գնահատվում է ծանր:
Մյուս չորս տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար»,-հայտնեցին նախարարությունից:
Նշենք, որ պայթյունից տուժած 7 անձ տեղափոխվել էր Երևանի Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն:
Տուժածներից երկուսը գտնվում էին վերակենդանացման բաժանմունքում..
Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարությունից: