Ով է երեկ մшhшցшծ տղամարդը

Բարի, հոգատար ու սրտացավ․ Ով է երեկ մահացած տղամարդը

Oragir.News-ը գրում է․

Արդեն հայտնել էինք, որ երեկ ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։

2 հոգու տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն, իսկ մեքենայում գտնվող վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

Oragir.News-ի տեղեկություններով` ողբերգական վթարի հետևանքով մահացած տղամարդը գյումրեցի 49-ամյա Արա Խաչատրյանն է, ով աշխատում է որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, թաեքվոնդոյի մարզիչ։

Արա Խաչատրյանը ամուսնացած է, 2 զավակ ունի, որդին նույնպես սպորտսմեն է։ Բարի, հոգատար, նվիրված ու սրտացավ․ այսպիսի հատկանիշներով են բնութագրում նրան։ Արա Խաչատրյանի սաներից շատերը սպորտում հաջողություններ գրանցած և ճանաչված մարզիկներ են։