Ա Հ Ա Զ Ա Ն Գ․ Այս պահին էլ վտшնգ կա․․․

Պայթել է հեղուկ գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ

Եղել է պայթյուն, բռնկվել է հրդեհ։ Այս պահին արվում են հովացման և հրդեհաշիջման աշխատանքներ, որ կրակը չտարածվի։

Դեպքի վայրում լրագրողներին ասաց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Տեղում աշխատում է 30-ից ավել մարտական հաշվարկ, իրականացվում են հովացման և հրդեհաշիջման աշխատանքներ։

Նախնական տվյալներով՝ պայթել է հեղուկ գազի ցիստեռնը, և այս պահին էլ կա պայթյունի վտանգ,- ասաց ՆԳՆ խոսնակը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան-Սևան ավտոճանապարհին ուժգին պայթյուն է որոտացել։

Ըստ ՆԳՆ–ի` հունիսի 6-ին`ժամը 23:14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։