5,1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հայտնում է․
5,1 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել Արևմտյան Անգոլայում․․․․
Էպիկենտրոնը գտնվել է Բենգուելա քաղաքից 155 կմ հարավ-արևելք, որտեղ ապրում է մոտ 151 հազար մարդ։
Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։