Դ Ա Ժ Ա Ն հրդեհ է բռնկվել Երեվանի նորակառույց բարձրահարկ շենքում․ կրակը տեսանելի է մի քանի 100 մետրից
Հունիսի 4-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում․․․
Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Նաիրի Զարյան փողոցում, Արաբկիրի եկեղեցու հետնամասում գտնվող նորակառույց բազմաբնակարանային բարձրահարկ շենքի վերջին հարկում կրակ է նկատվում…
Shamshyan.com-ի հաղորդմամբ, թե ի՞նչն է եղել հրդեհի պատճառը և ով է շենքի սեփականատերն ու կառուցապատողը՝ պարզվում է։
Տեղում են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանս գազ» և Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, ինչպես նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։