Դու փրկեցիր իմ կյանքը՝ չկարողանալով խնայել, Քո սեփականը․ Սա բոլորը պետք է իմանան

«Էրեբունի» բժշկական կենտրոնի Ծննդատան գինեկոլոգիալան բաժանմունքի մանկաբարձ֊գինեկոլոգ Միլենա Սուքիասյանն անժամանակ հեռացավ կյանքից․․

Նրա երկարամյա մասնագիտական աշխատանքը բեղմնաոր եղավ շատերի համար ու նույնիսկ պատճառ՝ ոչ միայն կյանքեր լույս աշխարհ բերելու, այլ նաև փրկելու։ Մի կարճ դեպք պատմեմ, որպեսզի հասկանալի լինի թե ով էր նա իրականում․․

Դեռևս տարիներ առաջ, ես շատ ծանր վիճակում գնացի հիվանդանոց։ Ինձ սպասարկեց Բժշկուհի Սուքիասյանը։ Նրա պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում, ես կրկին հետազոտվեցի, թեպետ, սկզբում ինչ-ինչ պատճառներով հրաժարվում է, մերժում էի․․

Հայտնաբերվեց խնդիրը, որը եթե ժամանակին չհայտնաբերվեր ու բուժում չլիներ, ապա արդյուքնը անդառնալի կլիներ։ Ես հիմա չեմ ուզում խորանալ իմ հիվանդության մանրամասներ մեջ․ կասեմ միայն, որ եթե չլիներ նրա խիստ ուշադիր վերաբերմունքը, ապա այսօր ես կկորցնեի իմ փոքրիկին։ Հղիության ողջ ընթացքում՝ նա ինձ սեփական աղջկա պես վերաբերվեց ու փրկեց թե իմ ու թե փոքրիկիս կյանքը։ Ննջեք խաղաղությամբ, մեծատառով մարդ ու մասնագետ։