Մեծ Ց Ա Վ․ Հայտնաբերվել է 2 оր որոնվող 25-ամյա աղջկա դին․ ՖՈՏՈ
Հիշեցնենք, որ հունիսի 1-ի առավոտյան ոստիկանության Սևանի բաժին էր դիմել մի քաղաքացի և հայտնել, որ իր 25-ամյա աղջիկը գիշերը այցելել է Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտի և առավոտյան ինքը տեղեկություններ չի ունեցել նրանից և կան կասկածներ, որ նա ջրահեղձ է եղել․․․
Այսօր՝ հունիսի 3-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները 2 օր որոնողական աշխատանքների արդյունքում Սևանա լճում հայտնաբերեցին ջրահեղձ եղած կոմպոզիտորի մարմինը․․․
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, վաղ առավոտից շարունակվել էր որոնողական աշխատանքները, ինչի շնորհիվ էլ ջրասուզակներին հաջողվեց հայտնաբերել․․․
Ջրասուզակները մի քանի անգամ սուզվում էին, ինչքան հնարավոր է, ջրի հատակը, սակայն տեսանելիությունը ոչ բարվոք էր․․․
Որոնողական աշխատանքներում ներգրավված էին նաև որոնվող աղջկա հարազատները, ընկերները․․․
