Շ Տ Ա Պ․ 3 ժամից ավելի է՝ ջրասուզակները՝ Սևանա լճում որոնում են ենթադրյալ ջրահեղձ եղած հայտնի կոմպոզիտորին
Shamshyan.com-ը գրում է․
Այսօր՝ հունիսի 1-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում․․․
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ոստիկանության Սևանի բաժին է դիմել մի քաղաքացի և հայտնել, որ իր 25-ամյա աղջիկը գիշերը այցելել է Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտի և առավոտյան ինքը տեղեկություններ չի ունեցել նրանից և կան կասկածներ, որ նա ջրահեղձ է եղել․․․
Այս պահին մի քանի ջրասուզակներով, ջրային պարեկներով, նավակներով որոնողական աշխատանքները շարունակվում են, իսկ ոստիկանության Սևանի բաժնում էլ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում, հնարավոր է այն փոխանցվի ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին․․․
Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտու անվտանգության աշխատակիցները․․․
Ոստիկանությունն ու պարեկային ծառայությունը պարզում են ենթադրյալ ջրահեղձ եղած քաղաքացու ինքնությունը․․․
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա Երևանի բնակիչ 25-ամյա Անահիտ Մ.-ն է, իսկ դեպքի վայրում գտնվող նրան ճանաչողներն ասւմ են, որ նա կոմպոզիտոր է ու Հայաստանում հայտնի մի քանի սերիալների երաժշտության հեղինակ․․․