Դ ա ժ ա ն դեպք ՀՀ-ում․ Անչшփաhաu դuտերը և նրա մորը տեղшփոխեցին hիվшնդանոց․ Lուuանկար
Երեկ՝ մայիսի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում․․․
Ժամը 21:40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 20-ամյա Սարիբեկ Ա.-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Ագաթանգեղոս և Խորենացի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտներ՝ Երևանի բնակիչներ 27-ամյա Անուշ Ա.-ին և նրա 4-ամյա դստերը․․․
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածները քաղաքացիների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա մեկ այլ վարորդի ավտոմեքենայով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց․․․
Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վրաերթի ենթարկվածներից երեխայի ինքնությունը․․․
Երեխան Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։