S ե ս ա ն յ ու թ․ Հրшմшնшտшրի տեղшկшլը վրшերթի է ենթшրկել․․․ Կա 5 վիրшվпր․․ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Շ S Ա Պ․ Հրшմшնшտшրի տեղшկшլը վրшերթի է ենթшրկել․․․ Կա 5 վիրшվпր․․ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ մայիսի 29-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 16։25-ի սահմաններոմ «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 33 կմ հատվածում, Վեդիի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հեծանվորդին, ապա դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել դեպի Երևան ընթացող «Hyundai Elantra»-ին, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր առաջ ընթանալով հայտնվել դաշտում։

Վրաերթ-վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի հրամանատարի տեղակալ Սահակ Թադևոսյանը, պարեկներն ու Վեդիի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վիրավորներից երկուսին հիվանդանոց է ուղեկցել ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Կարեն Կարապետյանը։

Վրաերթ-վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ «Ford Fusion»-ը վարել է ՀՀ Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրամանատարի տեղակալը։ Վարոդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։