Մագնիuական փոթորիկներ կլինեն մայիuի 3O-ից հունիսի 2. Ինչն է ամենից շատ ցավ պատճառելու, ինչպե՞ս բուժել
Մայիսի 30-ից հունիսի 2-ը, եղանակային պայմաններից կախված մարդկանց կարող է շատ բարդ լինել։ Գիտնականները շարունակում են Արեգակի վրա հայտնաբերել ակտիվության բազմաթիվ կենտրոններ։
Սա նշանակում է, որ գեոմագնիսական իրավիճակը էապես կփոխվի, ինչը հղի է Երկրի բնակչության համար տհաճ դրսեւորումների մի ամբողջ շարքով՝ գլխացավեր, թուլություն, հոդերի ցավ և արյան ճնշման փոփոխություններ։
Հետազոտողները շարունակում են դիտել Արեգակի վրա գործող մեծ թվով կենտրոններ, NEWS.ru-ին հայտնել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Անատոլի Պետրուկովիչը։ Նրա խոսքով՝ արեգակնային բծերը փոխարինվում են նորերով։
Արեգակնային ակտիվության բարձրացման ժամանակահատվածներում մարդիկ հատկապես հաճախ են ունենում սրտանոթային պաթոլոգիաներ, ինչպիսիք են սրտի կաթվածը։
Մագնիսական փոթորիկները կարող են նկատելի ազդեցություն ունենալ մարդու ինքնազգացողության և առողջության վրա, իրենց կարծիքն են հայտնել Խաղաղօվկիանոսյան պետական համալսարանի գիտնականները։ Ըստ նրանց՝ դա պայմանավորված է նրանով, որ մագնիսական դաշտի տատանումների ժամանակ նկատելիորեն արգելակվում է մազանոթային արյան հոսքը եւ առաջանում է հյուսվածքների թթվածնային քաղց։ Գիտնականները նշել են, որ մագնիսական փոթորիկները հատկապես վտանգավոր են սրտանոթային հիվանդություններ և հիպերտոնիա ունեցող մարդկանց համար։
Նման օրերին խորհուրդ է տրվում ավելի շատ հանգստանալ, քիչ անհանգստանալ տարբեր մանրուքների համար, ավելի շատ ժամանակ անցկացնել մաքուր օդում։ Բացի այդ, պետք է լինի չափավոր ֆիզիկական ակտիվություն և հավասարակշռված դիետա։ Ավելի լավ է հրաժարվել ճարպային սննդից և ալկոհոլային խմիչքներից: