Վատ ենք, ահավոր վիճակ է մեր մոտ․ Արհավիրք է․ Ինչ են պատմում ալավերդցիները

Դեբեդ գետի վարարած ջրերն այս գիշեր դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով Մ-6 միջպետական ճանապարհին, ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։ Հորդառատ անձրևներից հետո Լոռու մարզի մի շարք քաղաքներ հայտնվել են անելանելի վիճակում․․․

Պապաս ճանաապարհին էր, ասեց՝ մի մեքենա փորձել է անցնել, նավակի պես մեքենան ընկել է գետի մեջ, 3 հոգուն հազիվ գտել փրկել են, մի հոգուն չեն գտնում ․․․ Եղբայրս Այրումում է, իրեն ընկերն է օգնել մի կերպ պատուհանից գիշերը դուրս է եկել, մեքենան չի կարողացել հանել․․․

Քաղաքը շատ ահավոր վիճակում է․․․ Սանահին կայարանում մինչև երկրորդ հարկը ջրի մեջա,մարդիկ հասցրել են բարձրանալ երրորդ հարկ,դպրոցին ու տվյալ թաղամասի հետ կապող կամուրջները այլևս չկա․․․Հաղպատի տակ ճանապարհը փակ է գետի բարձրացել լցվել է փողոցները մեր մեքենան հետ է եկել․․․ Ասացին որ որոշ տեղերում մարդիկ հայտնվել են կղզյակներում, ԱԻՆ-ը առայժմ չի կարողանում հանել մարդկանց: Տեսանյութ ստորև՝