Վլադիվոստոկի «Սեմիցվետիկ» մանկական զվարճանքի կենտրոնում յոթամյա տղան մահացել է ճոճանակի վրա զվարճանալիս..
Պրիմորսկի երկրամասի դատախազությունը հայտնել է, որ պարանները փաթաթվել են նրա պարանոցին, ինչի հետևանքով նա շնչահեղձ է եղել և մահացել…
«Խաղի ընթացքում յոթամյա տղայի պարանոցին է փաթաթվել ճոճանակի պարանը, ինչի հետևանքով երեխան մահացել է շնչահեղձությունից»,- հայտնել են դատախազությունից։ Դեպքի պահին փոքրիկը մենակ է եղել սենյակում։ Մոր խնդրանքով ավագ քույրը նրան բերել է խաղասենյակ։ Տղայի քույրը մանկական կենտրոնում նրա գտնվելու համար վճարել է 450 ռուբլի ու այնտեղ թողել եղբորը։ Սակայն, ինչպես հայտնել են մարզի Քննչական կոմիտեից, խաղասենյակի աշխատակցուհին դուրս է եկել անձնական գործով՝ ընկերուհուն խնդրելով երեխային պահել։
Դատախազությունը հետաքննություն է սկսել։ Վերահսկիչ գործակալության մասնագետները կգնահատեն խաղային կենտրոնում երեխաների անվտանգությունն ապահովելու միջոցառումները։ Հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետով՝ «Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցում, որը հանգեցրել է մարդու մահվան»։