Արտшկщրգ իրшվիճшկ Աբովյшնում. Sղшմщրդը նռնщկներով զինվщծ մտել է «Արդշինբшնկ» ու սպщռնում է պщյթեցնել…

Արտшկщրգ իրшվիճшկ Աբովյшնում. Sղшմщրդը նռնщկներով զինվщծ մտել է «Արդշինբшնկ» ու սպщռնում է պщյթեցնել…

Նռնակով կամ նռնակներով զինված տղամարդը Աբովյան քաղաքում մտել է Օգոստոսի 23 փողոցի 1/2 հասցեում գործող «Արդշինբանկ» և սպառնում է բանկը պայթեցնել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տարածք են ժամանել մեծաթիվ իրավապահներ:

Պարեկները ամբողջ տարածքը սահմանազատել են և անցել ուժեղացված ծառայության:

Այս պահին բանկի ներսում տղամարդու հետ ոստիկանները բանակցություններ են վարում, որպեսզի նա հետ կանգնի իր մտադրությունից:

Սկզբնաղբյուրը հայտնել է, որ առանձնապես ծանր հանցագործությունը կանխվել է բանկում ծառայություն կատարող կին ոստիկանի շնորհիվ։ Նա կարողացել է ճիշտ բանակցություններ վարել տղամարդու հետ, բանկի աշխատակիցներին նաև ցուցաբերել է հոգեբանական օգնություն:

Ոստիկաններին հաջողվել է զինված տղամարդուն վնասազերծել ու տեղափոխել ոստիկանության Կոտայքի բաժին: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունը պարզում է նռնակով զինված տղամարդու ինքնությունը:

Ներսում գտնվող ականատես տղամարդը մանրամասներ է պատմել տեղի ունեցած դեպքից: Նա ասել է, որ նռնակով զինված տղամարդը մտել է ներս և հայտնել, որ ինքը մտադրություն չունի պատանդներ վերցնելու և պահանջել է, որ դեպքի վայր հրավիրեն լրագրողների:

Անձը ասել է, որ ինքը Բյուրեղավանից է և կանանց հորդորել է, որ դուրս գալ բանկից, այդ ժամանակ կին ոստիկանը, ցուցաբերելով համարձակություն, ատրճանակը մոտեցել է նրան, ով նռնակի օղակը քաշած է եղել ու հայտնել է, որ եթե նա չշարունակի հակաօրինական գործողությունները, ինքը իրավունք ունի նրան վնասազերծել։