Կ ր ш կ ե լ են հենց եկեղեցու բшկում՝ հոգեհանգստի ժամանակ․ մանրամասներ Հրազդանի «վենդետայից»
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 18-ին կրակոցներ և սպանություններ էին տեղի ունեցել Կոտայքի մարզում․․․
ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում «սպանություն», «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ մայիսի 18-ին Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի եկեղեցու դիմաց հնչած կրակոցների, սպանության փաստով․․․
Shamshyan.com-ի հաղորդմամբ, նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քննիչի որոշմամբ երկու անձ, որպես կասկածյալ ձերբակալվել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով, իրականացվել են հսկայածավալ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, որի արդյունքում հենց նշված անձինք հայտնաբերվել ու ձերբակալվել են․․․
Պարզվել է, որ եկեղեցու բակում հոգեհանգստի արարողության ժամանակ Արսեն Հունանյանի ուղղությամբ կրակոցներ է արձակվել 3 հատ։ Հենց եկեղեցու բակում էլ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են կրակված 3 պարկուճ և արնանման հետքեր, իսկ արդեն եկեղեցուց մոտ 1 կմ հեռավորության վրա՝ հարակից փողոցներից մեկում, ոստիկանները, պարեկներն ու քննիչները հայտնաբերել են հետևի հատվածում վնավասծ «Opel» մակնիշի ավտոմեքենա, «Opel»-ից մի քանի մետր հեռավորության վրա Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Արծրուն Ավետյանի դին․․․
Դիակի մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ, իսկ փողոցի սկզբնամասում՝ ատրճանակից կրակված 6 պարկուճ․․․
Մինչ դեպքի վայրում աշխատել են քննիչներն ու փորձաքրեագետները, պարեկները Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում դեպի Երևան ընթացող հատվածում հայտնաբերել են «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենա՝ առջևի հատվածը ամբողջովին վնասված․․․
Իրավապահներն ունեն հավաստի տեղեկություններ և վստահ են, որ հենց նշված ավտոմեքենայով են եկեղեցու բակից հետապնդել սպանություն կատարողին, ով եղել է նշված «Opel» մակնիշի ավտոմեքենայով․․․
«Opel»-ը քննիչի որոշմամբ տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք․․․
Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չի հրապարակվում։ Նշվում է, որ միջադեպի հիմնական վարկածներից մեկը վրեժխնդրությունն է՝ «վենդետան»․․․