Կա վարկած, որ մահացել է։ Ադրբեջանից վերադառնալուց վթարվել է Իրանի նախшգահի ուղղաթիռը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել։ Այս մասին հայտնում է իրանական Press TV պորտալը, ու հավելում․․

«Նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրանի հյուսիս-արևմուտքում»,- ասվում է զեկույցում․․

Միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի հետ սահմանամերձ Ջոլֆա քաղաքում։ Ներկայումս փրկարար ծառայությունները փորձում են հասնել դեպքի վայր։

Ռաիսին վերադառնում էր Ադրբեջանից, որտեղ ավելի վաղ հանդիպել էր այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ․․

Ապրիլի վերջին Air France Boeing-ը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում՝ օդանավում ծխի պատճառով։ Վայրէջքից հետո չվերթի 280 ուղեւորներն անմիջապես տարհանվել են։