Ա․Ր․Տ․Ա․Կ․Ա․Ր․Գ․․8 մարդ է թունшվորվել․ Առողջшպահությшն նшխարшրությու ՇԱSՊ Զգուշшցնում է․

8 մարդ է թունшվորվել․ Առողջшպահությшն նшխարшրությու ՇԱSՊ Զգուշшցնում է․

Առողջապահության նախարարությունից հայտնում են՝

այս տարի սնկից թունավորվել է 8 մարդ…

Սնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերակելու կամ դրանք ոչ ճիշտ մշակելու հետևանքով: Հնարավոր չէ սնկի թունավոր լինելը ստուգել եփելիս եռացող ջրի մեջ արծաթե առարկա, կարտոֆիլ կամ այլ բան ավելացնելով և գույնի փոփոխությանը հետևելով. դրանք միֆեր են:

Ցանկալի է սնկերը սննդում օգտագործել միայն խոհարարական մշակումից հետո: Սնկից թունավորման դեպքերը կանխարգելելու համար խորհուրդ է տրվում. սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկչհավաքել ճանապարհների եզրերիցչգնել պատահական վայրերիցուտելու և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկերի մոտ և կարող ենարտաքին տեսքով շատ նման լինել իրար։

Թունավոր սնկերը պարունակում են այնպիսի նյութեր, որոնք չեն ոչնչանում խոհարարական և արտադրական մշակման ժամանակ (եփել, չորացնել, սառեցնել, մարինացնել և այլն):

Չուտել հում սունկերեխաներին չկերակրել սնկովխորհորդ չի տրվում ստամոքս-աղիքային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց սննդում օգտագործել սունկսնկի հետ չօգտագործել ալկոհոլթարմ սնկերը 1 օրից ավելի չպահել նույնիսկ սառնարանային պայմաններումթունավորման դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ։ Սնկից թունավորումն ունենում է սուր ընթացք:

Հիվանդության առաջին նշանները կարող են ի հայտ գալ 15 րոպեից մինչև 72 ժամվա ընթացքում:

Կլինիկական հիմնական ախտանշաններն են’ որովայնի կտրուկ ցավ, սրտխառնոց, անընդհատ փսխումներ, առատ քրտնարտադրություն, թքահոսություն, գլխապտույտ, գլխացավ, անհագ ծարավի զգացում, հալյուցինացիաներ’ առանց քնկոտության, ցնորք, գիտակցության կորուստ, դեմքի կարմրություն, սրտխփոց, վախի զգացում, ցավ լյարդի շրջանում: