Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել անցած հինգշաբթի ելույթից հետո, երբ Ջոստ Քլայնը լուսանկարվել է բեմից դուրս գալուց և կանաչ սենյակ մտնելիս, թեև նա նշել է, որ չի ցանկանում լուսանկարվել։ Դա հանգեցրել է նրան, որ 26-ամյա արտիստը տեսախցիկով փորձել է հարձակվել կնոջ վրա, սակայն նա չի դիպչել նրան
Միջադեպի մասին հաղորդվելուց հետո EBU-ի և ոստիկանության հետաքննությունը սկսվեց, և, չնայած խնդրի լուծման տարբերակներ առաջարկվեցին, հեռարձակողը որոշեց որակազրկել Joost Klein-ին: AVROTROS-ը այս որոշումը համարում է բարդ և անհամաչափ՝ նշելով, որ մասնակցին հեռացնելու որոշումը չի համապատասխանում այս միջադեպին։ Նշենք, որ կա վարկած այն մասին, որ Նիդերլանդների մասնակցին հատուկ են սադրել ու հեռացրել, որպեսզի ապահովեն Շվեցարիայի մասնակցի հաղթանակը, որը նախապես ծրագրված է եղել․․ Ցավոք․․
Հոլանդացի արտիստը շատ ծանր է տարել այս փաստը, ու դիմել է ծայրահեղ քայլի․․․Ժամեր առաջ հայտնի դարձավ, որ երգիչը հիվանդանոց էր տեղափոխվել, ու այժմ գտնվում է ծանր վիճակում։ Պարզվել է, որ նա դիտավորյալ չափից շատ հաբեր է խմել, ինչը բերել է գերդոզավորման, ինչն էլ իր հերթին հանգեցրել է լուրջ խնդիրների։ Հուսանք, որ բժիշկներին կհաջողվի փրկել արտիստի կյանքը