Միքանի երիտասարդներ փորձել են «‎սրճել»‎ Փաշինյանի հետ, ինչի հետևանքով ձերբակալվել են

Քիչ առաջ «Էջմիածին» դաշինքի անդամներին բերման են ենթարկել ոստիկանության բաժին:

Խմբակցության ղեկավար Սեւակ Խաչատրյանը «Հրապարակ»-ին ասել էր, որ պատրաստվում են «սուրճ խմել» Նիկոլ Փաշինյանի հետ, որ այսօր աշխատանքային այցով լինելու է Վաղարշապատում:

Փաշինյանը այցելելու է 7-րդ դպրոց: Մինչ նրա ժամանումը քաղաքացիներն ու ընդդիմադիր ավագանու անդամները դեպքի վայրում էին, դեռեւս որեւէ գործողություն չարած ոստիկանությունը բերման է ենթարկում ավագանու անդամներին։ Գրել է Հրապարակը