ՇՏԱՊ․ Ինչ է հայտնել Կամազի վարորդը
24News-ին հայտնի դարձավ, որ քաղաքացին, որը Հանրապետության հրապարակում քիչ առաջ Կամազ բեռնատարը վարել էր Բագրատ Սրբազանի համազգային հանրահավաքին մասնակցող քաղաքացիներ ուղղությամբ,
մուտք է գործել Վազգեն Սարգսյան փողոցից` Դատախազության շենքի կողմից, որը իր համար հանդիսանում է հանդիպակած երթևեկելի գոտի․․․
24News-ին հայտնի դարձավ նաև, որ Կամազի վարորդը Մասիս քաղաքից է, և,
ըստ նախնական տեղեկությունների, նա նշել է, որ 2018-ին մասնակցել է հեղափոխությանը, և այսօր էլ եկել էր, որպեսզի հեռացներ Նիկոլ Փաշինյանին․․․
Քիչ առաջ ՆԳՆ-ից 24News-ին փոխանցել էին, որ քաղաքացին բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին․․․