ՇՏԱՊ դեպք՝ Երևшնում Եկեղեցու բակում հшյտնшբերվել է ընդամենը 5 оրшկшն երեխա
Երեկ՝ մայիսի 8-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ռոմանոս Մելիքյան փողոցում գտնվող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու տարածքում մի քանի օրական երեխա է հայտնաբերվել:
Ոստիկանները պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:
Նշված եկեղեցու այգեպանը աշխատանքներ կատարելու ժամանակ եկեղեցու այգում հայտնաբերել է նորածին երեխայի, ինչի մասին հայտնել է իր ծանոթ, Երևանի բնակիչ 68-ամյա Մարիամ Հ.-ին, ով երեխային տարել է իր տուն, խնամել:
Ոստիկաններն այնուհետև մեկնում են Մարիամ Հ.-ի տուն, որտեղ էլ հայտնաբերում են 5 օրական երեխայի ու նրան տեղափոխում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ՝ երեխայի ծնողին հայտնաբերելու ուղղությամբ: