Շ Տ Ա Պ․ Uպшuվում է մինչև -1,-2 աuտիճшն ցուրտ

Սպասվում է մինչև -1,-2 աստիճան ցուրտ

Երևան քաղաքում՝ մայիսի 10-12-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ…

Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության լեռնային մարզերի 1800-2000մ և ավելի բարձրություններում մայիսի 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ…

Հանրապետության տարածքում` մայիսի 10-12-ին՝ շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի  10-12-ի ցերեկն առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 8-9-ին գիշերը կնվազի 3-4 աստիճանով, ցերեկը նույնքան կբարձրանա։