Աննմարդկային դեպք Տավուշում․ Կան բազմաթիվ․․․
Մայիսի 8-ին, ԽՈՇՈՐ ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում․․․
Ժամը 16։30-ի սահմաններում Նավուր-Ճամբարակ ավտոճանապարհի 12 կմ հատվածում բախվել են 46-ամյա Անդրանիկ Դումանյանի վարած «Mercedes» մակնիշի և 62-ամյա Սոս Առաքելյանի վարած «Iveco» մակնիշի բեռնատարը (մանիպուլյատոր)․․․
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Վիրավորներին պատգարակով շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել փրկարարներն ու քաղաքացիները Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։