Հայտնի է զինծшռшյпղի մшհվшն նախնական պատճառը
Նշենք, որ մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի (ծնվ. 1985 թ.) դին՝ հրազենային վնասվածքով…
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝
ըստ նախնական վարկածի՝ պայմանագրային զինծառայողը, որի դին գտնելու մասին հայտնել էին երեկ, ինքնասպան է եղել։
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ այս քայլին գնալու պատճառը նրա սոցիալական վիճակն է եղել։
Իրավապահ համակարգում առկա լուրերի համաձայն՝ նա շատ պարտքեր է ունեցել։
Որքանով են այս վարկածները հիմնավոր՝ ցույց կտա քննությունը։
Ի դեպ, նա ամուսնացած էր եւ իր խնամքի տակ ուներ երեխաներ։