Ա Ր S Ա Կ Ա Ր Գ Lпւր Գեղшրքունիքից. Կшն մեծ թվով վիրшվпրներ

Ա Ր S Ա Կ Ա Ր Գ LՈՒՐ Գեղшրքունիքից. Կшն մեծ թվով վիրшվпրներ

Այսօր՝ մայիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 16:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում՝ Չկալովկա գյուղի վարչական տարածքում, բախվել են «Mercedes» և 2 «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներոով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները վիրավորներից մեկին հիվանդանոց են տեղափոխել փրկարարական ջոկատի ավտոմեքենայով, ապա հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքն ու տեղում իրականացրել հերթապահություն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է «Mercedes»-ի վարորդը, իսկ բախման հետևանքով էլ «Opel»-ները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում՝ բախվելով քարերին: