Այդ Բшգրшտին ատում էի, մինչև пր կատարվեց մի դեպք, ինչը փոխեց իմ шմբпղջ կյшնքը․․ ՈՎ է

Խոնարհվիր և կբարձրանաս։ Բագրատին ճանաչում եմ շատ երկար տարիներ։ 35 տարուց ավելի, ու մի դեպք եմ ցանկանում պատմել, կիսվել ձեզ հետ, թե ով է նա իրականում․ բոլոր նրանց համար, ովքեր, որ կասկածներ ունեն․․

Բագրատենց ընտանիքը նոր էր տեղեափոխվել Երևան, մինչ այդ նրանք բնակվում էին Գյումրիում։ Երևան գալուց հետո, Բագրատը ընդունվում է մեր դպրոց, 156-րդ համարի․․ Դեռևս այն տարիներից կար, տղայական այդ ինքնահաստատումը ու փորձը՝ իշխել ոչ միայն դասարանի տղաներին, այլ նաև բոլոր նրանց, ում վրա որ կպատեր ուժը։ Բագրատ փոքր էր մեզանից 2 տարի, սակայն, նրա պահվածքից չէիր ասի․․

Անցան տարիներ, ոչ մի կերպ չէր հաջողվում, այսպես ասած կոտրել նրան, ճնշել ու իշխել։ Անկեծ լինելու համար, պետք է ասեմ, որ այդ ժամանակ ես ատում էի նրան, քանի որ դպրոցում հասցրել էր արդեն հեղինակություն վաստակել, ու այսպես ասած թագը խլել ինձանից․․
Բագրատը շատ խաղաղ էր, հանգիստ ու երբեք չէր ձգտում իշխել որևէ մեկին, բայց չգիտես ինչպես, թեկուզ և անկախ իր կամքից, նրա մոտ ստացվում էր իր կողմ քաշել բոլորին․․

Ամեն բան փոխվեց, երբ մի անգամ, արդեն ես կոնֆլիկտ ունեցա բարձր դասարանցիների հետ։ Հիմա չեմ հիշում թե ինչ էր եղել ու ինչն էր պատճառը, թեպետ էականել չէ, սակայն, վառ հիշում եմ այն, թե ինչպես Բագրատը՝ տեսնելով, որ ես մենակ եմ իսկ դիմացիներս, 4-5 հոգով, կռահելով, որ վեճ է, արագ մեզ մոտեցավ․․
Վիճակն այնպիսին էր, որ եթե չլիներ Բագրատը, ապա վստահ եմ, որ այդ օրը ես ողջ ու առողջ տուն չէի հասնելու։ Տևական ժամանակ, ես համարում էի նրան հակառակորդ, նույնիսկ երբեմն ատելությամբ լցվում, բայց երբ պահն եկավ, հասկացա, որ ընկերներ ընտրելու հարցում սխալվել էի․․ Պետք է ասեմ, որ այդ դեպքից հետո իմ կյանքում շատ բան փոխվեց․․

Առաջին հայացքից այս փոքրիկ միջադեպը, այս անկերևոր պատումն, իրականում շատ բանի մասին է խոսում։ Հատուկ նշեմ, որ կարիք չկա այս ամենը քաղաքականացնել։ Ուղղակի տեսնելով ոմանց անհիմն մեղադրանքներն ու զրպատանքները ճիշտ գտա կիսվելու նրա մասին իմ պատմությամբ, որը կարծում եմ իքնին խոսուն է․ Եղեք բարի, կամեցող, խիզախ ու հանդուրժող։ Խոնարհվիր և կբարձրանաս․․ Աստված օգնական բոլորիս