Ա Ն Դ Ա Ռ Ն Ա Լ Ի пղբերգпւթյпւն՝ Երեւшնпւմ
Shamshyan.com-ը գրում է․
Մայիսի 3-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 17:00-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ ժողովրդին հայտնի «Երեքնուկ» կամրջի հարևանությամբ բախվել են 2 «Mercedes» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի, ըստ նախնական տեղեկությունների, տեղափոխվել են հիվանդանոց:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են վարորդների, մահացածի և հիվանդանոցներ տեղափոխվածների ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: