Արտառոց դեպք է տեղի ունեցել Հայաստանում։ 19-ամյա աղջիկը հազիվ է փրկվել՝ խեղդվելուց, հայելու դիմաց մթին կանգնելուց հետո։ Այս արտասովոր միջադեպը կատարվել է Վանաձորում։ Մանրամասները ստորև՝
Մերին, ում հետ որ կատարվել է դեպքը, պատմել է թե ինպես է տեղի ունեցել այդ սարսափելի դեպքը, ինչից հետո նա ստիպված է եղել դիմելու հոգեբանի ու բժիշկների օգնությանը։ Նա ասել է։ » Ճիշտն ասած դեռևս փոքր տարիքից լսել էի տարբեր միստիկ պատմություններ՝ կապված հայելու հետ ու տպավորվել էի․․․
Սակայն, ժամանակի ընթացքում այդ հետաքրքրությունը աստիճանաբար մարեց։ Բայց մի օր, երբ գնացի ատամներս լվանամ, որպեսզի պառկեմ քնելու, շենքի լույսերը հանկարծ տարան։ Խնդրեցի, որ մոմ բերեն, որպեսզի ավարտեմ ու գնամ պառկելու․ նույնիսկ մի պահ էլ ուրախացա, որ լույսերը տարան՝ մտածելով, որ հեռախոսիս մարտկոցը նստել էր ու ստիպված քնելու էի։ Երբ մոմը բերեցեին, դրեցի լվացարանի վերջում դրված հայելու պատվանդանի վրա․․
Չգիտես ինչի, հետաքրքրությունս նորից վառվեց։ Մտածեցի՝ տեսնես ինչ կլինի, որ երկար նայեմ։ Մոմը վերցրի ձեռքիս մեջ, ու սկսեցի ուշադիր նայել հայելու մեջ՝ իմ և մոմի արտացոլանքին։ Երևի թե մոտ քսան վարյկան անց, ինչ-որ անհանգստություն զգացի․ ուզում էի դուրս գալ բաղնիքից, բայց ինչ-որ բան պահում էր ինձ։ Մեկ րոպե անց, եղավ այնիպիսի բան, որ մինչև հիմա պարզ հիշում եմ, քանի որ քարացել էի․․
Հանկարծ, արտացոլանքս, սկսեց երկու ձեռքով ինձ կանչել։ Աչքերս կկոցելուց, միքանի անգամ թարթելուց հետո, տեսա, որ պատկերը կորել էր ու սովորական արտացոլանքս էր, բայց նույն այդ պահին, սկսեցի արագ, շատ արագ չնչել․ թվում էր թե խեղդվում էի, բայց ոչինչ չէի կարողանում անել..
Բնազդորեն փչեցի մոմի վրա ու հանգցրի, բայց սրտիս զարկերը գնալով ավելի արագացան ու անկախ ինձանից բարձր բղավեցի․․
Բարեբախտաբար այդ պահին, մայրս լսեց ու արագ ինձ մոտ եկավ։ Ասում էր, որ անշարժ կանգնել էի ու նույնիսկ չէի կարողանում շրջվել դեպի իր կողմ։ Ուժով ինձ բաղնիքից դուրս հանելուց, ու ինձ հանգստացնել փորձելուց հետո, տարաբ բալկոն։ Երբ ուշքի եկա, սկսեցի բարձր գոռալ․ այդ թվում էր թե ես դեռ հայելու դիմաց եմ, իսկ մաման իմ արտացոլանքը՝ հայելում․․․Պետք է ասեմ, որ անկեծղ․․
Չգիտեմ, գուցե պատճառը իմ տեսած ֆիլմերն էին, թեպետ սարսափ ժանրի սիրահար չեմ, կամ շատ դյուրազգաց լինելս, բայց հասկացա, որ երևի թե ավելի շատ հոգեբանական էր։ Հիմա արդեն դիմել ենք թե հոգեբանի ու թե բժշկի, բայց հայրիկիս խորհրդով, ուզում եմ նաև այցելել Սուրբ Հովհաննեսի մատուռ, քանի որ շատ եմ լսել այնտեղի հրաշագործությունների մասին․․