Կ Ա Ր ԵՎ Ո Ր՝ վшրորդների hшմшր․ Փոփոխություն մեքենшների մգեցված ապшկիների hետ կшպվшծ

Կարևոր՝ վարորդների համար․ Փոփոխություն մեքենաների մգեցված ապակիների հետ կապված

Փոփոխություն է կատարվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123-րդ հոդվածում,

որով սահմանված են տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտումների համար նախատեսված տուգանքների չափերը։

Փոփոխությունը վերաբերում է ապակիների լուսաթափանցելիությանը։ Iravaban.net-ը հայտնում է, որ այն ուժի մեջ է մտնում մայիսի 1-ից։

Ապակիների լուսաթափանցելիության՝ օրենսդրությամբ սահմանված չափի խախտմամբ կամ առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում կամ կարգի խախտմամբ վարագուրապատված տրանսպորտային միջոցները վարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 25․000 դրամի չափով։

Նշված արարքը մեկ տարվա ընթացքում կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ կատարելը՝ առաջացում է տուգանքի նշանակում՝ 29․000 դրամի չափով, տուգանային միավորի կիրառում՝ 2 միավոր: