ՇSԱԱԱՊ․ Թշնшմին Uпթքի և Վшրդենիսի ուղղությամբ․․․
Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը գրում է․
Ադրբեջանի Հանրապետության Զինված Ուժերը նոր ուժերի են տեղակայում, կուտակում Սոթքի և Վարդենիսի ուղղությամբ:
Ադրբեջանի Հանրապետության Ռազմաքաղաքական Ղեկավարության ունի մտավախություն, որ Հայաստանի հանրապետությունում կարող է իշխանափոխություն, հեղափոխություն, կամ ռազմական հեղափոխություն լինի, ինչի արդյունքում Հայաստանի հանրապետությունում հաշմանդամների իշխանություն,
Ռազմաքաղաքական Ղեկավարությունը, որը անվավեր կճանաչի Հայաստանի հանրապետության գործող Իշխանությունների կողմից ստորագրված պայմանագրերը, հրամանները և բանավոր համաձայնությունները կապված Սահմանազտման և Սահմանագծման հետ, որից հետո Հայաստանի Հանրապետությունը կդադարի իրար հետևից զիջել բնակավայրեր, գյուղեր և Մարտական Դիրքեր:
Հետևաբար Ադրբեջանի Հանրապետությունը կդադարի տարածքներ, գյուղերը,բնակավայրեր հեշտությամբ, առանց Մարտական Գործողությունների ստանա:
Դրա համար Ադրբեջանի Հանրապետությունը սահմանին նոր ուժերի է տեղակայում, կուտակում, Զինված Ուժերը պատրաստելով Մարտական Գործողությունների և Պատերազմի, ընդ որում թե լոկալ, սահմանափակ, թե Լայնածավալ և երկարատև Ռազմական Գործողությունների, Պատերազմի:
Ադրբեջանի Հանրապետության Ռազմաքաղաքական Ղեկավարության հաշվարկը կայանում է հետևյալում, եթե հանկարծ Ներքաղաքական իրավիճակը Հայաստանի հանրապետության ներսում այնքան դրվի, որ դառնա, կամ անկառավարելի, կամ վտանգավոր Հայաստանի հանրապետության գործող Իշխանությունների համար, ապա անմիջապես Ադրբեջանի Հանրապետության Զինված Ուժերը անցնում են հարձակման,
օգտվելով Հայաստանի հանրապետությունում տիրող դժվարագույն Ներքաղաքական իրավիճակից,որը ընթացքում Պետությունը կաթվածահար է լինում, այսինքն Պետական Կառավարման Համակարգը կաթվածահար է, որի հետևանքով Պետության Մարտունակությունը ամբողջությամբ կաթվածահար է լինում և տապալվում, օգտվելով նորանոր տարածքներ զավթել, բռնագրավել Հայաստանի Հանրապետությունից: