Գնшցինք пրդուս գերեզմшն ու շնпրհшվորեցինք` հщյր դшռնшլпւ կшպшկցությшմբ. Ց Ա Վ Ո Տ․․․

«Մեր ընտանիքի ողբերգությունից մոտ 7 ամիս անց` ապրիլի 19-ին, տանս վերջապես ուրախություն եկավ։ Գրիգորիի մահից հետո լույս աշխարհ եկավ առաջնեկը, որ հոր ցանկությամբ՝ իմ անունն է կրում»,- MediaHub-ի հետ զրույցում ընտանիքի ուրախությունն ու միաժամանակ տխրությունն է պատմում Գոհար Ավակիմյանը…

Նրա որդին՝ Գրիգորին, որ մասնակից էր նախորդ տարվա սեպտեմբերյան մարտերին, հրաշքով փրկվել ու տուն էր վերադարձել, սակայն, հաջորդ օրը Հայակազովում տեղի ունեցած աղետի գոտում այրվածքներ է ստացել, մահացել։ Դեպքից 42 օր անց ԴՆԹ հետազոտությամբ հաստատվել է նրա աճյունը…

«Գրիգորին ու Ռայան նոր էին ամուսնացել։ Ինչպես բոլոր երիտասարդ ամուսինները, իրենք էլ սպասում էին ծնող դառնալու հրաշքին։ Գրիգորին շատ էր սիրում աղջիկ երեխաներին, ուզում էր, որ առաջնեկն աղջիկ լինի։ Անգամ ասել է՝ «մամ, եթե աղջիկ ունենամ, քո անունն եմ դնելու»,- հիշում է մայրը…

Ապրիլի 19-ին Ռայայի մոտ սկսվել է ծննդաբերական ցավերը։ Գոհարն ասում է՝ Գրիգորիի զոհվելուց հետո հղիության ամբողջ ընթացքում հարսն այնքան սթրեսներ ու ծանր ապրումներ է ունեցել, որ որոշակի խնդիրներ են առաջացել, երեխան ծնվել է կեսարյան հատումով։ «Փառք Աստծո, առողջ բալիկ է ունեցել, որը, արդեն մի քանի օր է, լցրել է մեր կյանքը»։