Աշխшտшկիցը` գпռшլпվ վшզել է մпտը, բщյց չի հшսցրել փրկել. Վերջին պшհին է թռել

Ավելի վաղ հայտնել էինք, որ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում մի տղամարդ «Զորավար Անդրանիկ» մետրոյի կայարանում, ըստ նախանական տեղեկությունների, իրեն գցել է ընթացող մետրոյի տակ: Աշխատանքներ են կատարվում՝ մահացածին դուրս բերելու համար..

«Դեպքը տեղի է ունեցել ժամը 20։00-ի սահմաններում, «Զորավար Անդրանիկ» կայարանում։ Կայարան ժամանող գնացքի տակ նետվել է 1996 թավակնին ծնված քաղաքացի Բ․Ա-ն…

Գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի հրամանով Երևանի մետրոպոլիտենը ժամանակավորապես անցել է մեկ գծանի երկկողմանի երթևեկության («Գարեգին Նժդեհ» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» կայարան և «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Բարեկամություն» կայարան)»..