Գլուխները պատին են տվել բոլոր նրանք, ովքեր կարծում են թե կկարողանան կոտրել հային․ Բեզրուկով

Արդեն գիտեք, որ օրեր առաջ Հայաստան է ժամանել, հայտնի դերասան Սերգեյ Բեզրուկովը։ Նրա այցը կապված էր հայկական ֆիլմում նկարահանվելու հետ, սակայն, դերասանը այլ պլաններ նույպես ուներ․․

Նշանավոր արտիստը Երևան է ժամանել ընտանիքի հետ ու արդեն հասցրել է շրջագայել Հայաստանի տարբեր քաղաքներով ու լինել պատմամշակութային վայրերում․․

Բեզրուկովը, հայտնի է իր հայանպաստ հայտարարություններով ու այստեղ գտնվելով նա խոսել է Հայաստնի առջև ծառացած խնդիրներից ու իր հորդորը հղել ոչ միայն ադրբեջանական, այլև հայկական իշխանություններին․ ասելով՝
«Ինձ ճանաչողները գիտեն, որ ես հեռու եմ քաղաքականությունից, բայց այն ինչ կապված է ինձ հարազատ ազգի, երկրի հետ, չի կարող չհուզել։ Հայաստանը միշտ էլ եղել է մարդկությանը առաջ տանող, զարգացնող երկիրը, իսկ հայը մշտապես փայլել է իր խելքով ու բոլորի հետ լեզու գտնելու շնորհոքվ։ Հայը թույլ է երկու հատկությունից․ դա միամտությունն ու անհեռատեսությունն է, բայց դա էլ գալիս է իր բարությունից․․
Այո, որքան էլ պնդեք թե հայերը խորամանկ են, դա այդպես չէ․ նրանք ունեն շատ սուր միտք, ճկուն են, բայց իրենց բարության ու մեծահոգության շնորհիվ, երբեմն տուժում են…

Ես գիտեմ, որ Հայաստանն այս օրերին գտնվում է շատ լուրջ վտանգների առջև, ես գիտեմ, որ այդ վտանգները միայն արտաքին չեն, ու կարող եմ երկու բան ասել դրա հետ կապված․․
Բոլոր այն ուժերը, ներքին ու արտաքին, ովքեր, որ կարծում են թե կկարողանան կոտրել հայի դիմադրությունը սխալվում են։ Բոլոր այն ուժերը, ովքերը, որ համարում են թե իրենց կհաջողվի մասնատել ու քանդել այս սուրբ երկիրը, նրանք նույնպես շատ մեծ երևակայություն ունեն․․․

Իմ կոչն ու պատգամը հայ ազգին այն է, որ ժամանակն է ևս մեկ անգամ համախմբվելու։ Ցավոք, դիկտատոր Ալիևի հետ Հայաստանը ուզում են կործանել նաև շատ այլ նեսրի թաքնված ուժեր… Զգոն եղեք, ու երբեք չկարծեք թե դուք թուլացել եք․ հավատացեք, որ ձեր մեջ անսահման մեծ ուժ կա, որն ամեն կերպ փորձում են ճնշել։ Թույլ չտաք․․․ Ես ինձ թույլ եմ տալիս կոչով հանդես գալ, քանի որ Հայաստանը համարում եմ իմ երկրորդ հայրենիքը։ Շփվելով, ճանաչելով հայերին, դժվար է հակառակ համոզմունքն ունենալ