UԱՐUԱԱԱՓ ՀՀ-ում․ 2 տղшմшրդ արցшխցի 13-ամյա աղջկш են բռնшբщրել. Աղջկա վիճшկը ծшնր Է
Ապրիլի 11-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել,
որ Սոթք և Ակունք գյուղերի բնակիչ 2 տղամարդ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարել 2011թ. ծնված մի աղջկա նկատմամբ…
Այս մասին տեղեկությունը հաստատել են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից Aysor.am-ի հետ զրույցում…
Աղբյուրի հաղորդմամբ՝ բռնաբարության ենթարկված աղջիկն Արցախից է, այժմ պայքարում են նրա կյանքի համար, վիճակը ծանր է…
«Կատարված ստուգողական գործողությունների և ձեռնարկված միջոցառումների ընթացքում՝ հանցանքը կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, տղամարդիկ ձերբակալվել և տեղափոխվել են բաժին, որտեղ վերջիններս խոստովանել են կատարվածը և կից փաստաթղթերի հետ ներկայացվել քննչական բաժին»: Քննչական կոմիտեից աղբյուրին հայտնել են.
«Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ Երկու անձի մեղադրանք է ներկայացվել և նրանք կալանավորված են»։