Երկրաշարժ․․․

***

Երկրաշարժ․․․

Ազգային օդերեւութաբանական ծառայությունը հայտնում է.

6,4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի հարավ-արևմուտքում՝ Սիկոկու և Կյուսյու կղզիների միջև, ցունամիի վտանգ չկա։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բունգո նեղուցում, որը միացնում է Ճապոնական ծովն ու Խաղաղ օվկիանոսը։

Օջախն ընկել է 50 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Ուժեղ ցնցումներ են զգացվել Կոչի, Էհիմե, Օիտա, Հիրոսիմա և Յամագուչի պրեֆեկտուրաներում։