ԱՐSԱԿԱՐԳ․Հшրuնшցուն մшhшցել է իր hшրuшնիքի ժшմшնшկ

ԱՐՏԱԿԱՐԳ․Հարսնացուն մահացել է իր հարսանիքի ժամանակ

Բրազիլիայում հարսնացուն իր հարսանեկան խնջույքի ժամանակ ընկել է լողավազանն ու խեղդվել ցնցված հարազատների աչքի առաջ։ Այս մասին գրում է Metro-ն։

38-ամյա Էլիզանջելա Գազանոն կիրակի օրը՝ ապրիլի 14-ին, նշում էր իր հարսանիքը Լիմերիայում գտնվող ամառանոցներից մեկում։ Պաշտոնական արարողությունից հետո նա պարել է լողավազանի հենց եզրին, կորցրել հավասարակշռությունը և ընկել ջուրը։

Հարսնացուին դուրս են հանել, բայց արդեն ուշ էր՝ ջուրը հայտնվել էր կնոջ թոքերում, և նրա սիրտը կանգ էր առել։

Անմիջապես դեպքի վայր է ժամանել շտապօգնությունը, և Գազանոն տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկներն այլևս չեն կարողացել օգնել նրան։

Սոցցանցերում Գազանոյի վերջին հրապարակումը սպիտակ զգեստով նրա լուսանկարն էր՝ փեսայի հետ։ Հաղորդվում է, որ նա ուներ հինգ երեխա։