ՇՏԱՊ․ Հրկիզել են Թեhլերյանի, Uարոյանի գերեզմшնшտունը. Բшցшռիկ կшդրեր դեպքի վայրից

ՇՏԱՊ․ Հրկիզել են Թեhլերյանի, Uարոյանի գերեզմшնшտունը. Բшցшռիկ կшդրեր դեպքի վայրից

«Զարթոնք»-ը հայտնում է․

Անհայտ անձինք ապրիլի 12-ի երեկոյան հրկիզել են Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքի Արարատ հայկական գերեզմանատանը․․․

Գերեզմանատան գլխավոր մուտքի մոտ ութ ծառ է այրվել։ Առայժմ ոչ ոք չի բերման ենթարկվել։

Սա գերեզմանոցում այս տարվա վեցերորդ հրկիզումն է։ Միջադեպերի հետեւանքով այրվել է 19 նոճի։

Վարչակազմը մտահոգված է միջադեպերով, քանի որ դրանք համարում են նպատակային հարձակումներ։

Նրանք հիշեցին, որ այս գերեզմանատանը թաղված են բազմաթիվ հայ ականավոր գործիչներ, այդ թվում՝ Սողոմոն Թեհլիրյանը, Վիլյամ Սարոյանը, Վիկտոր Մաղաքյանը և այլք։ Վարչակազմը չի բացառել, որ հրկիզումը կապված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի գալիք օրվա հետ, որը նշվում է ամեն տարի ապրիլի 24-ին։

Նախնական տվյալներով՝ ծառերի փոխարինումը կարժենա մոտավորապես $25 հազար։