Տեղի ունեցած ողբերգական միջադեպը մեծ աղմուկ է առաջացրել։ Բացառիկ մանրամասները իմացեք ստորև՝
Ղազախստանում նախկին նախարար Կուանդիկ Բիշիմբաևին դատում են, ով մեղադրվում է իր քաղաքացիական կնոջը՝ Սալթանատ Նուկենովայի սպանության մեջ․․․
Դատավարությունն առաջին անգամ կհեռարձակվի ուղիղ եթերով։ Ողբերգությունը տեղի էր ունեցել Astana Bau ռեստորանում։ Ղազախստանի ազգային էկոնոմիկայի նախկին նախարար Կուանդիկ Բիշիմբաևը ծեծելով սպանել է (ըստ քննիչների) իր կնոջը։ Նույն օրը Բիշիմբաևը ձերբակալվել է և նրան սպառնում է 15-ից 20 տարվա ազատազրկում։ Իսկ եթե քննությամբ ապացուցվի, որ նա սպանությունը կատարել է առանձնակի դաժանությամբ, ապա նա կդատապարտվի ցմահ ազատազրկման։ Նա մեղադրվում է նաև խոշտանգումների մեջ։ Նախկին նախարարի մեղավորության կամ անմեղության մասին որոշումը կկայացնի երդվյալ ատենակալները։
Դատավարության նկատմամբ հետաքրքրությունն ի սկզբանե հասկանալի էր, քանի որ դատարանում էր երկրում հայտնի նախկին պաշտոնյան։