Արտшկшրգ ՇՏԱՊ դեպք․ 2 2 шմյա, 56 ու 36 տшրեկшն կшնшյք են ձերբակալվեցին․․․

Արտшկшրգ ՇՏԱՊ դեպք․ 2 2 шմյա, 56 ու 36 տшրեկшն կшնшյք են ձերբակալվեցին․․․

ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժնում Ջաղացաձոր բնակավայրի մի բնակիչ ապրիլի 8-ին բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում տվեց։

Ապրիլի 5-ից 8-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տանը մարդ չլինելու հանգամանքից, պատուհանի ապակին կոտրել, մտել էին տուն և, ըստ տանտիրոջ, գողացել 1 միլիոն դրամ, երաժշտական ձայնարկիչներ և կենցաղային իրեր։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը ձերբակալվել և Վարդենիսի բաժին են տեղափոխվել 56 ու 36 տարեկան երկու կին և 22-ամյա մի երիտասարդ։ Երեքն էլ Ջաղացաձոր բնակավայրից են։

Կանայք խոստովանել են, որ ապրիլի 7-ի լուսադեմին նշված բնակարանից կատարել են գողություն։

Պարզվել է նաև, որ 22-ամյա երիտասարդը գողոնի մի մասը տարել էր իր բնակարան, իսկ մնացածը տեղափոխել էին կանանց բնակության հասցեներ։

Երեքն էլ ներկայացվել են Վարդենիսի քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։