ՇՏԱՊ․Վիրավոր 3 կանայք տեղափոխվել են հիվանդանոց․ Ինչ է կատարվել
Այսօր՝ ապրիլի 12-ին, ավոտվթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Ժամը 12:10-ի սահմաններում Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհի (Մայսիսյան կամրջի մոտ) բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 31-ամյա Թովմաս Թովմասյանի վարած «Toyota Camry» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Դավիթ Ղիասյանի վարած «УАЗ» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, ովքեր կանայք են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվնադանոց:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, վաշտի հրամանատար Արտակ Օհանյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՊԾ Տավուշի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը: