Կшյծшկը հшրվшծել է ֆուտբոլ խաղացող դպրոցшկшններին․ կա 18 տուժած (տեսանյութ)

Կայծակը հարվածել է ֆուտբոլ խաղացող դպրոցականներին․ կա 18 տուժած (տեսանյութ)

Ճապոնիայում կայծակը հարվածել է դպրոցականներին ֆուտբոլի խաղի ժամանակ։ Այս մասին հայտնում է Metro-ն։

Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 3-ին Միյաձակի քաղաքում՝ դպրոցի տարածքում գտնվող ֆուտբոլի դաշտում։

Երկու դպրոցի աշակերտներ ֆուտբոլ էին խաղում, երբ կայծակը հարվածեց խաղադաշտին։ Միջադեպի հետեւանքով տուժել է 18 դպրոցական, ովքեր հոսպիտալացվել են։

Նրանցից երկուսի վիճակը շարունակում է ծանր մնալ։ Նշվում է, որ կայծակը հարվածել է երիտասարդ ֆուտբոլիստներին Թայվանի մոտակայքում տեղի ունեցած 7,5 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժից մի քանի ժամ անց։