ՀՐԱՏԱՊ․ Վիրшվпր ունենք․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

ՀՐԱՏԱՊ․ Վիրшվпր ունենք․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Ապրիլի 4-ին Իջևանի տարածաշրջանի մարտական դիրքից Իջևանի ԲԿ տեղափոխված զինծառայողը վիրահատվել է, որից հետո տեղափոխվել է «Մուրացանի» հոսպիտալ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Իջևանի ԲԿ-ից։

«Զինծառայողի ստորին վերջույթներն են վնասվել։ Երկու ոտքերն ամպուտացվել են», – մանրամասնել են ԲԿ-ից։

Հիշեցնենք՝ ավելի վաղ լրագրող Ոսկան Սարգսյանը հայտնել էր Իջևանի տարածաշրջանի մարտական դիրքից Իջեւանի ԲԿ տեղափոխված զինծառայողի մասին։

Նա հայտնել էր նաև, որ զինծառայողի երկու ոտքերը խիստ վնասված են ականի պայթունից