Իմանալով՝ ՍԱ, դուք գետինը կմտնեք, Լիլիթին վիրավորելու համար․ Բ Ա Ց Ա Ռ Ի Կ

Ինչպես հայտնի է արդեն, Մոսկվայում տեղի ունեցած ողբերգական ահաբեկչության զոհ էր դարձել նաև հայազգի Լիլիթ Իսրայելյանը, ով բնակվում էր ՌԴ մայրաքաղաքում․․․

Տևական ժամանակ, նա համարվում էր կորած, բայց, ցավոք, հայտնաբերվեց արդեն դիահերձարանում։ Մինչ այդ, երբ կինը որոնվում էր, ով ծանոթ էր այդ ամենին աղոթում էին ու ուզում, որ Լիլիթը գտնի ողջ և առողջ վիճակում․․

Հետո, երբ պարզվեց, որ նա մահացել է, մարդիկ տխրեցին ու ափսոսացին, բայց, երբ որ հայտնի դարձավ թե ով էր նրա ամուսինը, ինչ ազգություն ուներ, այդ նույն աղոթող մարդկանցից շատերը միանգամից ամենավերջին բառերով արտահայտվեցին ու նույնիսկ վիրավորական խոսքեր հնչեցրին Լիլիթի հասցեին․․

Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ ոչ ոքի իրավունք տրված չէ՝ քիթը խոթել ուրիշի անձնական կյանքի մեջ, պետք է նկատենք, որ Լիլիթ ամուսնուն այդ գրողներից ոչ ոք չէր ճանաչում։ Իսկ ինչ գիտեն նրանք․ գուցե այդ մարդը, ով թուրք էր կամ ադրբեջանցի, ունի հայանպաստ դիրքորոշում։ Բայց ոնց կլիներ․ հանրությամ մի մասը, այդ ողբերգությունը քաղաքականացրեց ու սկսեց ինքնահաստատվել, ԲԱՅՑ․․․
Պետք է ասեմ, որ ինքս դեմ եմ, երբ հայը ամուսնանում է այլ ազգի ներկայացուցչի հետ։ Բայց եթե դուք վիրավորում եք այդ կնոջ հիշատակը, այն բանի համար, որ վերջինս ամուսնացած էր մեր թշնամի ազգի ներկայացուցչի հետ, ապա էտ դեպքում ինչու ե՞ք շատ մեծ սիրով ձեր տները վարձով տալիս մի ազգի ներկայացուցչի, ով ակտիվ զինում է այդ թշնամուն, ով մեծ ներդրում ու ազդեցություն ունեցավ մեր հայրենիքի մի մասի կորստի հետ․․ Էտ դեպքում․․

Բա ինչի նույն վիրավորանքները չէիք հասցնում էն մարդկանց, ովքեր հատկապես մինչ 2020-ը իրենց հանգիստը ակտիվ անցկացնում էին Թուրքիայում։ Թե նրանք մեր թշնամիները դարձան միայն 2020-ից հետո․․ Եվ ամենակարևորը․․․
Ինչպես ասում են՝ «Մահացածի հետևից՝ կա՛մ լավը, կա՛մ ոչինչ, բացի ճշմարտությունից», իսկ այդ վիրավորողներից՝ քանիսը գիտեն ճշմարտությունը, քանիսն են ծանոթ եղել այդ ընտանիքին, ինչ գիտեն առհասարակ նրան Լիլիթի մասին․․

Հետևաբար խնդրում և հորդորում եմ․ վերջ տվեք այդ անիմաստ վիրավորանքներին։ Ազգությամբ հայերը ձեր քթի տակ սիրախաղ են անում այդ թշնամիների հետ, բայց չգիտես ինչու, ոչինչ նրանց հետ չի պահում։ Գուցե այդ էներգիան ա՞յլ տեղ պետք է ուղղվի