«Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է
Կարենը 35 տարեկան էր, աշխատել է արտաքին գովազդ տեղադրող ընկերությունում։
Ահաբեկչության ժամանակ համերգասրահի տանիքին ծուխ տեսնելով` նա վազել է դեպի գլխավոր մուտք և սկսել մարդկանց տարհանել,
ինչի հետևանքով էլ նա ծխահարվել է,
հաջորդ օրը նրա ինքնազգացողությունը վատացել է։
Երիտասարդին փրկել չի հաջողվել։